Նորապատ գյուղում «Lexus»-ը բախվել է բետոնե ցա...

Մայիսի 13-ին՝ ժամը 02։41-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի սուպերմարկետներից մեկի ետնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սարդարապատ գյուղի սուպերմարկետներից մեկի մոտակայքում «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին: 

Երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: