Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հ...

Մարտի 29-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են զինվորական երդման հանդիսավոր արարողություններ: 

Նորակոչիկները երդվել են հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով  պաշտպանել հայրենի երկրի սահմանները։ Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։