Նոր ոստիկանապետի առաջին հրահանգները. վերահսկե...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանը ներքին քննարկում է ունեցել համակարգի ներսում ու մտահոգություն հայտնել հանրապետությունում ամեն օր հնչող կրակոցների ու դեպքերի վերաբերյալ, հրահանգել է գործընթաց սկսել՝ Նիկոլ Փաշինյանի ասած ճռիկ-վռիկների մասով, և ուժեղացնել օպերատիվ աշխատանքը։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ հրահանգի արդյունքում «Մակարով» զենքը կողքներին ամրացրած անձինք են երեկ բաժիններ տարվել։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՆԳՆ լրատվական բաժին, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ ամենօրյա աշխատանք է արվում, ակտիվացվել են որոշ գործողություններ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: