Նոր որոշում. անհետ կորած զինծառայողների ընտան...

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում որոշեց վերաբաշխում կտարել 2023-ի բյուջեի մասին օրենքում եւ 34,2 մլն դրամ հատկացնել 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունա¬կակա¬նությունն ապահովելու համար:

Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

16.02.2023 դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 57 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է ս.թ. մարտի 1-ից: Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ երկու ամսով երկարացվելու արդյունքում 57 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 34,2 մլն դրամ: