Նոր որոշմամբ կապահովվի Մարմաշենի վանական համա...

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշում է կայացրել՝ ուղղված  Մարմաշեն վանական համալիրի անվտանգ պահպանությունն ապահովելուն և նպատակային օգտագործելուն:

Ըստ այդմ՝ առաջարկվում է հուշարձանը և դրա տարածքը ամրացնել ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին: Արդյունքում՝ կիրականացվի հուշարձանի և դրա տարածքի պահպանությունը, պատշաճ օգտագործումը և սպասարկումը և հնարավոր կլինի նաև ապահովել մշտական հսկողություն:

Հնարավոր կլինի լուծել նաև «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից «Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրով իրականացված լուսավորության անցկացման արդյունքում էլեկտրաէներգիայի ծախսի վճարման նպատակով բաժանորդային պայմանագիր կնքելու և վճարումները կատարելու հարցը, ինչը ներկայում հնարավոր չէ գույքի նկատմամբ իրավունքի հաստատագրված պատվիրատու կազմակերպության բացակայության պատճառով: