Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում

Արթուր Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կամիտեից։

Դավիթ Սարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ։