Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտնել է Երևանի քաղաքապետարանում նոր նշանակումների մասին։
Երևանի քաղաքապետը հայտնել է, որ Արման Անդրեասյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական, Գարեգին Գրիգորյանը՝ Երևանի քաղաքապետի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
«Շնորհավորում եմ գործընկերներին և մաղթում բեղուն գործունեություն»,- ասել է Ավինյանը։



