
Վարչապետի որոշմամբ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է Աննա Ժամակոչյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Ժամակոչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ: