Նոր նշանակում՝ կադաստրում
Կադաստրում ներքին վերահսկողության վարչության պետ է նշանակվել Խաչատուր Բաղդոյանը, այս մասին տեղեկացրին Կադաստրի պետական կոմիտեից:  Խաչատուր Բաղդոյանը մինչ այդ  եղել է Կոմիտեի ղեկավարի օգնական:

36-ամյա Բաղդոյանը ծնվել է Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո 2001-ին ընդունվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ակադեմիա, որն ավարտելուց անմիջապես հետո՝ 2006 թվականին, աշխատանքի է անցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: 2019-ի մարտ ամսին զորացրվել է և նույն ամսում նշանակվել Կադաստրի կոմիտեի ղեկավարի օգնական:
Ամուսնացած է, ունի երկու որդի: