
Նոր Նորք վարչական շրջանում վնասվել են Ucom-ին պատկանող մալուխներ, ինչի հետևանքով այդ հատվածի մի շարք հասցեներում ֆիքսված կապի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։
«Մեր տեխնիկական թիմն անում է առավելագույնը կապի արագ վերականգնման համար։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Շնորհակալ ենք Ձեր համբերության և ըմբռնման համար»,– գրել է ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում։