Նոր Նորքի «Տորք Անգեղ» արձանի հարակից տարածքում շարունակվում են նոր այգու կառուցման աշխատանքները:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանն՝ ընդգծելով, որ այգին ունենալու է խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, վորքաութ, հեծանվուղի:
«Անցկացվել են հեղեղատար, կոյուղատար, ջրամատակարարման ու ոռոգման համակարգեր, ինչպես նաև արտաքին լուսավորության նոր համակարգ»,-նշել է նա:



