Նոր մանրամասներ Արցախում 10-ամյա երեխայի սպան...

Արցախի ոստիկանությունը նոր տեղեկություններ է հաղորդել 10-ամյա երեխայի սպանության մասին:

«Սույն թվական ապրիլի 15-ին հաղորդագրություն էինք տարածել` ս.թ. ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ. ծնված Վ. Գ-ի սպանության կասկածանքով 2001թ.ծնված Ս.Գ-ի ձերբակալության վերաբերյալ։ Կատարած արարքի համար ս.թ ապրիլի 15-ին 2001թ. ծնված, Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ Ս.Գ-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նշանակված են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում են ԱՀ ոստիկանությունից:

Ավելի վաղ հայտնել էինք` Արցախում 10-ամյա երեխա է սպանվել, ձերբակալվել է նրա ավագ եղբայրը: