Նոր խորհրդարանում կլինեն 3 քաղաքական ուժեր

Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 17 հազար 97-ը։ Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարան չի անցնի, քանի որ հավաքել է 58 հազար 378 ձայն, ինչը հավասար է 3.996 տոկոսի։

«Ուժեղ Հայաստան» դաշինքն ստացել է 340 հազար 88 ձայն կամ 23.281 տոկոս, «ՔՊ»-ն ստացել է 727 հազար 827 ձայն, ինչը հավասար է 49.825 տոկոսի, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայն՝ 9.934 տոկոս։

Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունը ստացել է 25 հազար 624 ձայն կամ 1.754 տոկոս։ «Միասնության թևեր»-ը՝ 33 հազար 644 ձայն։