Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվել է «Armobil...

Այսօր՝ հունիսի 27-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանած ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի։

Նոր Հաճնի կարջի վրա պարեկներն ու քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, վարորդական իրավունքի վկայական, բանկային քարտեր, նոթատետր և գլխարկ։ 

Կան կասկածներ, որ այդ ամենը պատկանել է մահացածին, որը նշված իրերը թողել է կամրջի վրա և իրեն ցած նետել։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատել է  Armobil Security Service ընկերությունում, նշված ընկերության տարբերանշանով նրա հագին ծառայողական վերնաշապիկ է եղել։ 

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։