Նոր ձերբակալություններ Գյումրիում

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան՝ Կարեն Ղուկասյանի մանդատը վայր դնելուց հետո նրա մանդատը պետք է վերցներ Հայաստանի Կոմունիստական կուսակցության ընտրացուցակով առաջադրված Տիգրան Ավագյանը։

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Ավագյանին արդեն այսօր բերման են ենթարկել Քննչական կոմիտե և բացառված չէ, որ նաեւ նրան արգելանքի վերցնեն։

Մեր տեղեկություններով բերման է ենթարկված նաև Ավագյանի եղբայրը։

Նշենք, որ եթե ավագանու առնվազն 17 անդամ չմասնակցի նոյեմբերին նախատեսված նիստին, քվորում չի ապահովվի, և նիստը չի կայանա։

Սա հնարավորություն կտա կառավարությանը լուծարել ավագանու կազմը և ժամանակավոր կառավարիչ նշանակել։