Նոր բան չկա, արդեն 7 և ավելի տարի է, որ Հայկ...

Նոր բան չկա, արդեն 7 և ավելի տարի է, որ Հայկ Ասողիկի հետ կապված գործի նույն շրջանակն է, հիմա հարցաքննություն էր՝ Գեղարդի վնասվածքին և մյուս պատմամշակութային արժեքների կորստին վերաբերող հերյուրանքները, որ արդեն բազմաթիվ անգամ լրատվամիջոցներով շրջանառվել են: Այս դեպքը նորից արթնացավ, որովհետև սկսվեց նոր արշավ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից ինչ-որ գեներացված ու մոնտաժված տեսանյութեր էին շրջանառվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայր Ասողիկի փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

«Ըստ երևույթին, դրա հետ կապված ավելի ակտիվացավ հարցադրումները: Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ 2018 թվականին, դրա շուրջ քննություն է ընթանում՝ առայսօր կան դրվագներ, որոնք ևս միացվել են, սակայն ամբողջը հերհյուրանքի վրա է: Բազմաթիվ անգամներ սոցիալական հարթակներում լրատվամիջոցների փոխանցմամբ ներկայացվել է, որ իբրև Մայր Աթոռից ինչ որ պատմամշակութային արժեքների կորուստներ է տեղի ունեցել:  Բացի Գեղարդի դրվագից, կա նաև Աստվածաշնչի կորստին վերաբերող հարց, սա նորություն չէ, նոր գործ չէ ու քննությանը հետաքրքրող նոր հանգամանքներ չեն, պարզապես մարազմ է, որ նորից դրվել է շրջապտույտի մեջ՝ որոշակի պաշտոնատար անձանց կողմից և գեներացվում է տեսանյութերի միջոցով»,- նշեց նա:

Անդրադառնալով տեսանյութերին և Հայր Ասողիկի ներկայիս կարգավիճակին՝ փաստաբանը նշեց, որ նա ունի վկայի կարգավիճակ. «Տեսանյութերի մեջ մատնանշվող հանգամանքները Քննչական Կոմիտեի կողմից ստուգման ենթակա է բնականաբար: Հայր Ասողիկն այս պահին վկայի կարգավիճակով է, իրեն ինչ հարցեր հնչեցրին՝ այդ հարցերին էլ պատասխանեց»: