Նոր աշխարհակարգը ձևավորման փուլում է. Ալեն Ղև...

«Նոր աշխարհակարգը ձևավորման փուլում է , գլոբալ աշխարհակարգը տեղային ուժային բալանսների հաստատմամբ է կայանում: Ինչ  բնույթ կունենա  նոր աշխարհակարգը ցույց կտան առաջիկա տասնամյակները , սակայն ակնհայտ է, որ գլոբալ  ուժային փոփոխությունը իրողություն է.պետությունների կենսական ազգային շահերի ոլորտներն ու տարածաշրջաններն այլևս անհասանելի չեն նրանց հակառակորդների համար:

Ռուսաստանն ու Չինաստանը նոր հավակնությունների հայտ են ներկայացրել աշխարհին , Իրանի արտաքին ու ռեգիոնալ քաղաքակնությունն էլ ավելի ազդեցիկ է դարձել…»,- «Հարավային կովկասի կայունության և անվտանգության արդի մարտահրավերները» թեմայով կազմակերպված գիտաժողովին ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը: