Նոր Արեշի 20-ամյա բնակչի մոտ ատրճանակ է հայտն...

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները և ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 11-ին Մուրացանի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Էրեբունու բաժին են ներկայացրել Նոր Արեշ թաղամասի չորս բնակչի՝ «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ:

Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնում 20-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են 5,6 մմ տրամաչափի «Վալտեր Պ22» ատրճանակ և ծալովի դանակ:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: