Nokia-ն կդադարեցնի մատակարարումները Ռուսաստան, գրում է Reuters-ը։ Այսպիսով, ընկերությունը որոշել է աջակցել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով։
«Սա բարդ իրավիճակ է, որը զարգանում է արագ տեմպերով, եւ մենք շարունակում ենք գնահատել այն»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Nokia-ն սարքավորումներ է մատակարարում МТС-ի, Теле2-ի, «ВымпелКом»-ի եւ «Мегафон»-ի համար։