Նման գործողությունները հանցագործություն են, ո...

Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Կիևին միջուկային զենքի հնարավոր փոխանցումը կլինի հանցագործություն, որը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի, դա անթույլատրելի է, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

«Նման գործողությունները հանցագործություն են, որոնք կարող են հանգեցնել միջուկային պատերազմի։ Դա անթույլատրելի է», - ասել է Վոլոդինը, որի խոսքերը մեջբերում է Պետդումայի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Բրիտանիան և Ֆրանսիան մտածում են Կիևին միջnւկային մարտագլխիկ փոխանցելու մասին: