Միրզոյանի պատասխանը Մարուքյանին

«Պարոն Մարուքյանը ճիշտ տեղ հասավ, այդտեղից կշարունակեմ. ինչո՞ւ է ԱԺ նախագահն ընդունել այս թեկնածությունը, եթե այն ֆորմալ առումով այդքան խոցելի էր: Հանրապետության նախագահն առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Ինչպես հարկն է, այստեղ ուսումնասիրել ենք փաստաթղթերը, պարզել, որ թեև Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է, օրենսդրության համաձայն՝ լեզվի մասին օրենքով և այլ իրավական ակտերով, պետական մարմինները պարտավոր են փաստաթղթերի ստեղծման, ձևավորման, շրջանառության ապահովման և պահպանման գործընթացը, օրենքի իմաստով գործավարությունը կատարել գրական հայերենով: Ներկայացված փաստաթղթերի առնվազն զգալի մասը հայերեն թարգմանություն չեն ունեցել, ներկայացված են եղել օտար լեզվով, տվյալ դեպքում՝ գերմաներեն, բացի այդ, օրենքը հստակ սահմանում է՝ ինչպիսի փաստաթղթեր պետք է ներկայացվեն»,- ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին:

Միրզոյանը թվարկեց՝ ինչ փաստաթղթերի ներկայացման պահանջ է սահմանվում օրենքով. կենսագրական տվյալները պարունակող քարտ՝ թեկնածուի իրականացրած մասնագիտական գործունեության ներկայացմամբ, համապատատասխան ապացույցներ, այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկող աշխատանքում աշխատանքային պարտավորությունները: