Ի մի բերելով նախորդ հրապարակումների բոլոր փաստերը, այդ թվում՝ 2018-ից իշխանության ձեւավորման փայատիրական սկզբունքները, որի մեջ իշխանության ղեկավարը եւ «հեղափոխության առաջնորդը» իշխանության ձեւավորման մեջ ուներ փոքրամասնություն, կարելի է արձանագրել, որ Նիկոլը եղել ու մնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի պրոյեկտը՝ արտաքին ուժերի հովանու ներքո, որը պետք է կյանքի կոչեր «լավրովյան պլանը»՝ իր աղետաբեր հետեւանքներով, ինչն ավելի ուշ ՔՊ-ի կողմից անվանվեց «խաղաղության դարաշրջանի» բացում։
Հավելեմ նախորդ հրապարակումներում բերված փաստերին 2018-ից հետո Փաշինյանի կադրային քաղաքականության փայատիրական սկզբունքների լյուստրացիան։ 2018-ի իշխանափոխությունից հետո շատ ավելի էր Սերժ Սարգսյանի ազդեցությունը, որի հիմնավորումն է այն, որ հնարավորինս պահպանվեց նախկին մերժված կոռուպցիոն կադրային համակարգը։ Մասնավորապես՝ Նիկոլը, դեմ գնալով հանրային կարծիքին, ոստիկանապետ նշանակեց Վալերի Օսիպյանին, Սյունիքի մարզպետ՝ Հունան Պողոսյանին, պաշտպանության նախարար՝ Դավիթ Տոնոյանին, Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանին եւ այլոց, որոնք կարճ ժամանակամիջոցում բացահայտեցին իրենց էությունը, իսկ մի մասն ի ցույց դրեց ոչ պրոֆեսիոնալիզմն ու կոռուպցիոն դրսեւորումները։
Նոր ձեւավորված խորհրդարանում ՔՊ-ի ուսապարկերի շարքում մեծ տեղ ունեին Միքայել Մինասյանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնց սովորաբար անվանում են սորոսականներ, նրանք քիչ չեն նաեւ կառավարման այլ համակարգերում։ Անհամեմատ մեծ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի ներգրավվածությունը Փաշինյանի կառավարությունում՝ գնալով էլ ավելի է մեծանում։ Որպեսզի ասվածը հիմնավոր լինի, կներկայացնեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի եւ ՀԱԿ-ի ոչ ամբողջական կադրային ներգրավվածությունն իշխանության մեջ․
• Վահագն Խաչատուրյան՝ ՀՀ նախագահ
• Գագիկ Ջհանգիրյան՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար
• Տիգրան Հակոբյան՝ ՀՌՀ նախագահ
• Մհեր Գրիգորյան՝ փոխվարչապետ
• Մարտին Գալստյան՝ ԿԲ նախագահ
• Գեորգի Ավետիսյան՝ ՍԱՏՄ
• Սասուն Միքայելյան
• Սարգիս Հովհաննիսյան՝ ՊՊԾ ղեկավար
• Վահրամ Դումանյան՝ ԿԳՄՍ նախարար
• Անահիտ Ավանեսյան՝ առողջապահության նախարար
• Աշոտ Զաքարյան՝ Ռազմական ոստիկանության պետ
• Զոյա Թադեւոսյանի դուստրը՝ Դիանա Գալոյան՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր
• Սափեյանների ընտանիք՝ Թալինի խոշորացված համայնք
• Ավետ Պողոսյան՝ ԲՏԱ փոխնախարար
• Ռազմիկ Պետրոսյան՝ Արագածոտնի մարզպետ, հետո՝ պաշտպանության նախարարի խորհրդական
• Ալիկ Արզումանյան՝ դեսպան
• Վլադիմիր Կարապետյան՝ դեսպան
• Հովհաննես Իգիթյան՝ դեսպան
• Արտյոմ Մեհրաբյան՝ Ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավար, որը նույն՝ 2012-13թթ․ ՀԱԿ-ի կողմից «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը կազմաքանդելու եւ ՀՀՇ-ին միաձուլելու պրոցեսի նախաձեռնողներից Ղուկաս Մեհրաբյանի որդին է։
Մեր տեղեկություններով, բոլոր նրանք, ովքեր այս ընթացքում աջակցել են ՀՀՇ-ի՝ ՀԱԿ փոխակերպվելուն, տեղավորվել են աշխատանքի։ Այստեղ հիմնականում առաջին դեմքերին եմ անդրադարձել, իսկ ՀԱԿ-ի ներկայացուցիչների մեծ մասը տեղավորված է միջին օղակներում։
Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, 1997-ից սկսած, անհանդուրժող վերաբերմունք ունեին «Հայրենիք» պատգամավորական խմբի, իսկ ավելի ուշ՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հիմնադիրների նկատմամբ, հարուցվեցին բազմաթիվ քրեական գործեր, որոնք շարունակվեցին մի քանի տարի։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, 2010-ին ելույթ ունենալով ԺՀԿ համագումարում, հայտարարեց, որ այս կուսակցությունը ժամանակին ձեւավորվել է իր դեմ, ինչն իրականության հետ աղերս չունի, որովհետեւ կուսակցության հիմնադիր համագումարն անցկացվել է 1998-ի մարտին, այն դեպքում, երբ ինքը հրաժարական է տվել 1998-ի փետրվարի 3-ին։ Այլ բան, որ մի խումբ պատգամավորներ, որոնք հետագայում ձեւավորեցին «Հայրենիք» պատգամավորական խումբը, 1996-ից իշխանության ներսում բարձրաձայնում էին բոլոր հոռի բարքերի մասին, որոնք դրսեւորվում էին 1995-ից սկսած։ Կարելի է արձանագրել, որ, 1996-ից սկսած, Հայաստանում բոլոր քաղաքական քիչ թե շատ աչքի ընկնող գործընթացներն ընթացել են Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Սերժ Սարգսյան զույգի գիտության ու հովանու ներքո։ Նույնը վերաբերում է 2018թ․ «հեղափոխությանը» եւ առայսօր ընթացող բոլոր զարգացումներին։
Համոզված կարելի է պնդել, որ 2018-ից նրանց հրահանգով էլ դուրս մղվեցին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունն ու իրենց վերահսկողությունից դուրս գտնվող մյուս ժողովրդավարական ուժերը, որոնք տասնամյակներ պայքարել են իրենց ռեժիմի դեմ։

ՀԳ․ Մարտի 1-ի երեւի թե միակ քրեական գործը Եվրադատարանում, որ մերժվեց, մերն էր, որ ամենախայտառակ ու բացահայտ թխած գործն էր, առկա էր նաեւ տեսագրություն, բայց այդ ամենը չխանգարեց, որ, Նիկոլի ձեւակերպմամբ, եվրոյոնջաների հետ գործարքի արդյունքում մեր հայցադիմումը մերժեին, ինչը ժամանակին փորձում էին անել նաեւ ՀԱԿ-ի գրասենյակում, մասնավորապես՝ հայցադիմումը կազմելիս էլեմենտար տեխնիկական թերացումներով փորձել էին այնպես անել, որ ժամկետի մեջ չտեղավորվենք, եւ գործը չհասներ Եվրադատարան։ Նույն ձեւով քաղբանտարկյալներից նրանք, որոնք ՀՀՇ-ից չէին, այլ միացել էին շարժմանը, վերջիններիս քրեական գործերը նմանատիպ տեխնիկական կամ այլ հիմնավորումներով Եվրադատարան չեն ուղարկվել, ինչը եւս իշխանություն-ընդդիմություն ստվերային համագործակցության ցուցիչ է, որպեսզի հնարավորինս մեղմացնեին ճնշումը Սերժ Սարգսյանի իշխանության նկատմամբ։
Եզրահանգումները թողնում եմ ընթերցողին։
Պետրոս ՄԱԿԵՅԱՆ