Ով նպաստում է, որ Նիկոլը մնա իշխանության, նրա ձեռքերն արյունոտ են: Այս մասին «Երկիր մեդիա»-ի տաղավարում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Մեկ օրում երկու հարյուրից ավելի զոհ ենք ունեցել, չնայած բոլորս գիտենք, որ զոհված զինծառայողների թիվն ավելի շատ է, և այս իշխանությունը փորձում է դա էլ մարսել: Այս ամենից հետո ինչ որ վերլուծաբաններ, քաղաքագետներ հիմնավորում են այս քաղաքականությունը»,- հավելեց Սաղաթելյանը:
Պատգամավորը ընդգծեց նաև, որ պատասխանատվության երկու բաժին կա. նրանք, ովքեր կարող են մի բան անել, չեն անում, և նրանք, ովքեր հետևողականորեն Նիկոլին պահում են իշխանության:
Նդրաառնալով հարցին, թե ո՞ւր է ընդդիմությունը, ինչու ակտիվ չէ, նա պատասխանեց. «Ասում են՝ ես ասել եմ՝ պայքարելու ենք օրենքի տառին համապատասխան. Չեն կարող բերել որեւէ հարցազրույց, որ ես վերջին 2 տարվա ընթացքում փողոցային պայքարում որեւէ տեղ ասած լինեմ, որ Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի օրենի տառին համապատասխան կամ բացառապես սահմանադրական ճանապարհով: Ինչո՞ւ, որովհետեւ սահմանադրական կրագը Հայաստանում վաղուց տապալված է: Սահմանադրական կարգը երկրում պետք է վերականգնել:
Ասում են՝ վճռական չէիք, ֆանարներով քայլեցնում էիք: Շաչժման ընթացքում բերման է ենթարկվել 2500 մարդ, 5 տասնյակ մարդ կալանավորվել է, 150 հոգի անցնցում է քրեական գործերով, ներխուժել են 60-ից ավելի ընտանիքներ, խուզարկություններ են կատարել»:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, Նիկոլ Փաշինյանը փալաս է արտաքին քաղաքականության, երկրի ազգային շահերը սպասարկելու գործում, բայց իշխանությունը պահելու հարցում ինքը փալաս չի. «Ինքը կարողացավ գրավել ՍԴ-ն, ԲԴԽ-ն, ԿԸՀ-ն, իր կուսակցությունից մեկին տարավ ՄԻՊ, ուժային կառույցները ջարդելով-ջարդելով հասավ նրան, որ վերցրեց իր վերահսկողության տակ: Այո, էն, որ ասում ՝ զենքի փողը տվել եմ, զենքը չեն տվել, ինքն էդտեղ փալաս է, չմո է, բայց ներքին հարցերում շատ ճարպիկ է: Տեսեք, քանի մարդ բերեց, օգտագործեց, դուրս նետեց: Ո՞ւր է հիմա Դավիթ Տոնոյանը: Նոյեմբերի 10-ին հանդես եկավ հարցազրույցով, կապիտուլյացիայի բեռը վերցրեց իր վրա: Նրան օգտագործեց, դուրս շպրտեց, հիմա էլ տարավ նստացրեց: Ո՞ւր է Ջհանգիրյան Գագոն, տարավ, ապօրինի որոշումներ արեց, դուրս նետեց: Ուր է Արտակ Դավթյանը, այն ծանր օրերին համաձայնեց լինել ԳՇ պետ, տարավ օգտագործեց, դուրս շպրտեց, հիմա էլ վրա քրեական գործ կա»,-ասաց Սաղաթելյանը:



