Սերժ Սարգսյանը ֆունդամենտալ կերպով փորձում էր իր իրական մրցակիցներին խաղից դուրս հանել։ Փորձում էր իմիտացիոն գործիչների բերել՝ որպես իրեն սպարինգ պարտնյոր, ու դրա համար ստեղծեց Ելք դաշինք, Նիկոլ Փաշինյան, Արամ Զավենի Սարգսյան, արևմտամետներ։ Նպատակն էր, որ հասարակության մոտ ձևավորվի տպավորություն, որ մի կողմից Սերժ Սարգսյանն է, իսկ մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանն ու իր նմանները։ «Սերժ Սարգսյանը նիկոլփաշինյաններով պայքարում էր իրական ընդդիմադիրների դեմ»,-օրերս Politik.am-ի տաղավարում հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Քաղաքագետի այս հայտարարությունից օրեր անց՝ ի պատասխան «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի գրառման գրված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը եկավ ապացուցելու քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքի ճշմարատացիությունը․ «Այո՛, մեր տարիներին երկրում գործող ընդդիմությանն այլընտրանք խրախուսելու հարցում Նիկոլը՝ ի թիվս այլոց, փիարվել է մեր կողմից, բայց իշխանությանը նրան բերել եք դուք և ձեր նմանները (չխառնել մոլորված ժողովրդի հետ):
Եթե Նիկոլը մեզ պետք էր որպես ընդդիմության այլընտրանք, ապա ձեզ նա պետք էր՝ որպես իշխանության այլընտրանք»,-գրել էր իր հոդվածում ՀՀԿ փոխնախագահը։
Աշոտյանն ասել է այն, ինչ պետք էր ապացուցել՝ Նիկոլին փիարել են իրենք և Նիկոլն իրենց պետք էր՝ որպես ընդդիմության այլընտրանք։ Եթե իրենք, իմանալով Նիկոլ Փաշինյանի թուրք-ադրբեջանական լինելը, համարել են, որ նա իրենց պետք է ու փիարել են, ապա ի՞նչ են ուզում ժողովրդից, որ զզված էր իրենցից ու չգիտեր Նիկոլ Փաշինյանի թուրք-ադրբեջանական լինելու մասին։