«Նիկոլի ծառա» գրառմամբ նկարներ են փակցվել Երևանի տարբեր փողոցներում։ Հայտնում են «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքում։
Նկարներում պատկերված են ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վիլեն Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը, Արփինե Դավոյանը, Ռուբեն Ռուբինյանն ու Վահե Ղալումյանը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի նկարի վրա նաև գրված է «Նախագահի տնազ», «պարոն անգործ»։