Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Որ ասում եմ՝ նիկոլական քարոզչամեքենան հիստերիայի մեջ է, խնդրեմ, վառ օրինակ. Իշխան Սաղաթելյանը գրել է Ստեփանակերտի ցույցի մասին ու որ նոյեմբերի 5-ին Երևանում էլ է ցույց լինելու... Գրառման տակ՝ 600 ծաղրական զմայլիկ («հա-հա»)... Բացեցի տեսնեմ, թե ովքեր են։
Պարզվեց, որ գրառումը ծիծաղելի է թվացել Դոնգ Վայ Լային, Հույ Վու Տունին, Թանհ Հույեն Տռանին և էլի մի քանի հարյուր վիետնամացի «օգտատիրոջ»։ (Եթե չգիտեք, ապա կայքեր կան, որտեղ կարելի է վիետնամացի, պակիստանցի, նիգերիացի և մի շարք այլ երկրների օգտատերերի մի քանի հարյուր կամ հազար լայք պատվիրել)...
Այ այս կարգի էժանագին քարոզչական հնարքներ, միայն թե Ստեփանակերտի ցույցի մասին ինֆոն ցրեն։