Նիկոլ Փաշինյանը ստում է . Հովիկ Աղազարյան

Իշխանությունների կողմից հակադաշնակցական մարտնչող կեցվածքի իմաստն այն է, որ այդ չորրորդ հանրապետություն ստեղծելու կոնտեքստում պոկեն սփյուռքը որպես հայոց իրականության մի մաս։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ–ից հեռացված Հովիկ Աղազարյանը։

«Նույն կոնտեքստում է նաև եկեղեցու հետ կապված իրավիճակը, բայց Նիկոլ Փաշինյանը ինչ էլ անի, չի կարող եկեղեցու մեջ այն իրավիճակը ստեղծել, որը ինքն ուզում է։ Այն թերությունները, որոնք այսօր մատնանշում է վարչապետը, մենք էլ ենք գիտենք, եկեղեցականներն էլ գիտեն, որ այդ թերությունները կան։ Վարչապետը այդ մասին գիտեր նաև հինգ տարի առաջ, ինչու՞ այդ ժամանակ չէր արվում, որովհետև դրա նպատակահարմարությունը չկար։ Այսօր այդ անհրաժեշտությունը կա, և լավագույն դեպքում վարչապետը իր համար կհասնի եկեղեցու պառակտմանը, այսինքն նորից կտարանջատի սփյուռքը և կամփոփվի «իրական Հայաստանի» մեջ, որտեղ ինքը ուզում է իրականացնել իր սևեռուն գաղափարը, որը կոչվում է «չորրորդ հանրապետություն»,–ասաց նա։

Պատգամավորը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի պահանջելու, որ Վեհափառ Հայրապետը հեռանա։

«Եթե հասարակությունը ընդհանուր առմամբ հիվանդ է, և մենք ունենք որոշակի այդպիսի դրսևորումներ, չի կարող հասարակության մի հատված այդ հիվանդության ախտանիշները չունենա. «Եկեղեցում էլ կան այդ անառողջ հարաբերությունները, վարչապետը նշում է սեռական պահերով, բայց բոլոր տեղերում էլ դա կա, նաև աշխարհի բոլոր եկեղեցիներում կա։ Փաշինյանն ուզում է, որ լինի Հայաստանի եկեղեցի, որը պիտի ենթարկվի իշխանություններին։ Ինքը ուզում է վերացնի երրորդ հանրապետությունը և ստեղծի չորրորդ հանրապետություն»,–ասաց նա։