Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Ձերդ գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։
Հայաստանը մեծապես արժևորում է փոխըմբռնման և բարեկամության ոգով զարգացող հայ-իսպանական հարաբերությունները: Բարձր եմ գնահատում նաև Ձեր երկրի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը՝ ի շահ մեր երկրների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Ձեր երկրին՝ շարունակական բարգավաճում և առաջընթաց»։