Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի նախա...

Հայաստանի հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահական ընտրություններում Նիկոս Խրիստոդուլիդիսի հաղթանակի կապակցությամբ։

Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ 

«Հարգելի պարոն Նիկոս Խրիստոդուլիդիս, ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Կիպրոսի Հանրապետության 8-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Հայ-կիպրական հարաբերությունները խորանում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, և դուք հսկայական ներդրում ունեք դրանում»,-ասվում է վարչապետի ուղերձում։