Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ի...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Միհել Մարտինին ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում նշված է.

«Շնորհավորում եմ Ձեզ և Իռլանդիայի բարեկամ ժողովրդին Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ:

Իռլանդիայի հետ հարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում, և մեր Կառավարությունը հաստատակամ է շարունակելու դրանց ընդլայնումն ու զարգացումը:

Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված երկկողմ և բազմակողմ փոխգործակցության հետևողական խորացումը, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում, բխում է Հայաստանի և Իռլանդիայի շահերից՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: Լիահույս եմ, որ առաջիկայում Հայաստան-Իռլանդիա երկկողմ օրակարգը հեռանկարային ծրագրերով առաջ մղելու համար կունենանք նոր հնարավորություններ»: