Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններն անվանել է «հիանալի»:
«Քննարկեցինք բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացումը», - «X»-ում գրել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է նաև, որ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել են համագործակցությունը ԵՄ-ի հետ, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։