168.am-ը գրում է․
168.am-ն այսօր տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ կրկին Գյումրիում է, ու այդ առնչությամբ Գյումրին «սրբել են», և ամուսինների երթուղու հատվածում մարդ չկա:
Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին ուղեկցող տասնյակ ավտոմեքենաներից բաղկացած շարասյունը Գյումրիում երթևեկում էր դատարկ փողոցներում:
Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու կինը Գյումրիում են գտնվում Աննա Հակոբյանի ազգականներից մեկի հոգեհանգստին մասնակցելու նպատակով: