ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Իմ տեղեկություններով, այո գնալու է»,- ասաց նա:
Սիմոնյանը ենթադրում է, որ Սոչիում Փաշինյանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ՌԴ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպման:



