Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քար...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Ստոլտենբերգի հետ, տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այլ մանրամասներ կուսակցությունը չի հայտնում։

Նյու Յորքում ավելի վաղ Փաշինյանը հանդիպել էր Իրանի նախագահի հետ, որն ասել էր, որ պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է և Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի: