Ես չեմ կարծում, որ անհնար էր պատերազմական կոնվեյերը կանգնեցնել, եթե մենք չպետք է հրաժարվեինք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսլականից: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն մենք այդ պահին կարող էինք ասել՝ մենք հրաժարվում ենք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից եւ գնայինք այդ ճանապարհով, որը, իհարկե, չի երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել»,-ասաց նա: