Դեռևս 2020 թվականի ամռանը Politik.am-ը գրել էր, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարաբերություններն այդքան էլ հարթ չեն: Ավինյանը քաղաքական ավելի մեծ ախորժակ ունի, իսկ Փաշինյանը չի ցանկանում իր թիմում տեսնել մարդկանց, ովքեր կարող են առանձին միավոր դառնալ:
Սպասվում էր, որ Ավինյանը պաշտոնանկ կարվի 2020 թվականի սեպտեմբերին, բայց մինչ այդ տեղի ունեցավ Տավուշի սահմանային միջադեպը, իսկ սեպտեմբերի վերջին սկսվեց պատերազմը: Պատերազմի ավարտից հետո էլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է ստեղծել տպավորություն, որ իր թիմում ճաք չկա և հենց դրա համար ել շարունակում է պահել Ավինյանին:
Պատերազմից հետո անվստահությունը Տիգրան Ավինյանի նկատմամբ խորացել էր: Նիկոլ Փաշինյանը վստահ է եղել, որ եթե Ավինյանին և իր հետ կապված անձանց տանի ՔՊ ցուցակ, ապա նրանք անցնելով խորհրդարան կարող են դեմ դուրս գալ իրեն և միանալ ընդդիմությանը: Սա է եղել պատճառը, որ նա ամեն բան արել է, որպեսզի Ավինյանն ու իր հետ փոխկապակցված անձիք չհայտնվեն ցուցակում:
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը իր չառաջադրվելու պատճառների մասին գրել է. Նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառների մասին կխոսեմ ընտրություններից հետո՝ առայժմ միայն հավելելով, որ այս փուլում առավել նպատակահարմար եմ համարում կենտրոնանալ ՀՀ փոխվարչապետի պարտականությունների կատարման վրա:



