Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանա...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»,- ասել է Նազելի Բաղդասարյանը: