Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություններ է հայտնել Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարտերի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին՝ նախկին նախագահի մահվան կապակցությամբ։
Այս մասին նշված է ՀՀ վարչապետի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին։ Խաղաղության, մարդասիրական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության խթանման նրա ժառանգությունը անջնջելի հետք է թողել և շարունակում է ոգեշնչել սերունդներին»,-նշել է ՀՀ վարչապետը։