«Նիկոլ Փաշինյանը այցելել է Լոռի․ մարզում․ 94-...

Օրերս Երևանում ավտովթար էր տեղի ունեցել՝ անհայտ մի քաղաքացի հետևից հարվածել էր Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի մեքենային։ Վանեցյանի որդու մեքենային հարվածած մեքենայի մեջից թմրանյութ էր հայտնաբերվել։

Իշխանական պրոպագանդան չէր կարող բաց թողնել նման հնարավորությունը և գործի էր անցել։ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում և այլ իշխանական լրատվամիջոցներում հայտնվեցին հրապարակումներ այս միջադեպի մասին «Վանեցյանի որդին վթարի է ենթարկվել․ մեքենաներից մեկում հայտնաբերվել է թմրանյութ»։ Լավ իմանալով, որ հանրության զգալի մասը վերնագրից այն կողմ հրապարակմանը չի ծանոթանում, իշխանական պրոպագանդան այս կերպ Վանեցյանի որդու անվան կողքին «թմրանյութ» անունը դնելով ստեղծում է պատկեր, որ նա կապ է ունեցել վերջինիս հետ։

Նույն տրամաբանությամբ կարելի է օրինակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի այցերը վերցնել և նույն տարածքում եղած հանցագործությունները ներկայացնել նույն հրապարակման վերնագրում։ Օրինակ՝ «Նիկոլ Փաշինյանը այցելել է Լոռի․ մարզում․ 94 ամյա կնոջ են բռնաբարել»։