Նիկոլ Փաշինյանն ընտրեց թուրքական վիլայեթ Հայա...
Նիկոլ Փաշինյանն ընտրեց «անկախ», «ինքնիշխան», «ժողովրդավար» Հայաստանի Հանրապետությունը, սա թարգմանաբար նշանակում է թուրքական վիլայեթ Հայաստան, որը լավագույն դեպքում տարածքով կլինի մոտ 20 հազար քռ/կմ, վատագույն դեպքում՝ մոտ 9 հազար քռ/կմ:
Սա արևմտյան սցենարի տակ ստորագրություն էր, որը կարող է երկու նպատակ հետապնդել. 1. դիմում է Արևմուտքին՝ պատրաստակամություն հայտնելով իրականացնել բոլոր պահանջները, և պետք չէ իրեն փոխել, 2. հերթական բլեֆն է, ժամանակ է ձգում՝ վիժեցնելով Արևմուտքի կողմից կազմակերպվող ապագա ներքաղաքական պրոցեսներն իր դեմ:
Ամեն ինչ սպասելի է Նիկոլից, բայց ամեն դեպքում մեկ անգամ ապացուցել է, որ ուժ տեսնելիս հարյուր ութսուն աստիճան փոխվում է:
Հայաստանի ներքաղաքական օրակարգը մի կենտրոնից է թելադրվում, ցավոք, սրա դեմ դեռ համակարգված հակադրություն չկա:
Գրում է Ազատ Ադամյանը իր ֆեյսբուքյան էջում