Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գրառումը․
Թուրքիան Սիրիայում ցույց է տալիս, թե քանի գրոշ արժե իր հետ ունեցած համաձայնագիրը:
Սիրիայում տեղի ունեցողն էլ ցույց է տալիս, թե քանի գրոշ արժե Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկն» այն դեպքում, երբ ինքը Հայաստանի անվտանգության համակարգը հանում է հայ-ռուսական հարաբերությունների տիրույթից ու ՀՀ անվտանգության երաշխավոր համարում ... Թուրքիային:
Վրաստանում տեղի ունեցողն էլ ցույց է տալիս, թե ինչպես են վերաբերվում Նիկոլի տերերը Վրաստանին, Հայաստանին, Ուկրաինային, Մոլդովային ու բոլոր նրանց, ովքեր համաձայնվում են սեփական երկիրը դարձնել մանրադրամ ու դնել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին: Այս շարքի մեջ միայն Վրաստանի իշխանություններն են դիմադրում դրսի հզոր ուժերին: Մյուսները վաճառքի են հանել սեփական ժողովուրդն ու պետությունը: