Գրեթե բովանդակ հանրությունը դեմ է այս թանկացմանը, հետևաբար, ես ձեզ առաջարկում եմ ձևը՝ բոյկոտել: Այս մասին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի տրանսպորտի թանկացման դեմ իրականացվող ցույցի ժամանակ ասաց բողոքի մասնակիցներից մեկը:
«Ասեք՝ ոնց կոշտ ձևով բոյկոտենք, հիմնավոր հաշվարկներով մենք պատրաստ ենք ներկայացնել, որ այս գնագոյացումը սխալ է:
Երբ դուք ասում եք 2018 թվականին հարյուր հազարավոր մարդիկ եկել էին սոցիալական անարդարության դեմ պայքարելու, ես էլ էի այդ պայքարողների մեջ: Մենք հույսով էինք, որ Փաշինյանը դրա համար կպայքարեր: Ուրեմն ես կասեմ հետևյալը՝ մի ֆիլմ կա «Կովկասի գերուհի», որ Շուրիկին ասում են՝ դու գողացար Նինային, Շուրիկն էլ ասում է ՝ ես գողացա, ես էլ կվերադարձնեմ: Հիմա մենք բերեցինք, մենք էլ ցը կասենք: Խնդրում եմ Ձեզ ասեք ուղղությունն ու ձևը, մենք պատրաստ ենք»,- ասաց քաղաքացին՝ դիմելով Մարությանին: