
«Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները պետք է նայել հետևյալ տրամաբանության մեջ․ ինքը խաբել ու ձախողել է այսպես կոչված խաղաղության օրակարգում, շատ լավ հասկանում է այդ ամենը և փորձում է մեղքը իր վրայից գցել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Այս պահին թիրախում են հայտնվել ռուս խաղաղապահները, և իր մեսիջը այ ժողովրդին հետևյալն է․ Ժողովուրդ ջան, ես չեմ կարողանում Ղարաբաղի հարցը լուծել, Հայաստանի անվտանգությունն էլ ոնցոր հարցականի տակ է, բայց ես ի՞նչ կարող եմ անել։
Իր քաղաքականությունը դառնում է պատերազմի պատճառ, իր քաղաքականությունն է Ալիևին թևեր տվել, որ շրջափակման մեջ պահի Արցախը,- ասաց Անդրանիկ Թևանյանը և հավելեց,- Պրահայում Փաշինյանը ընդունել է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո բոլոր հայտարարությունները մանիպուլյացիաներ են և մեղքը այլոց վրա բարդելու հնարավորություն։
Ըստ էության, հոկտեմբերի 6-ին Պրահայում խմբագրվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը այն մասով, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը ոչնչացվել է»։
Մանրամասն՝ տեսանյութում։