Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է քր...

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը: 

Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր, օրենսդիր և  դատաիրավական համակարգի մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչները: 

ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Քրեակատարողական համակարգի զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների կարողությունների զարգացմանը, ծառայողների աշխատանքային կարողությունների ապահովմանն ու զարգացմանը, վերասոցիալականացման ծրագրերի ընդլայնմանը, ՔԿՀ-ների պահման պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի:  

Քննարկման ընթացքում հստակեցվել են նախանշված ուղղություններով հետագա աշխատանքներն ու քայլերը։