Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի նախաձեռնութ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ բնակավայրեր ունեցող 8 մարզի շուրջ 1100 երեխա դեկտեմբերի 24-ին հրավիրվել է «Երևան պարկ»:

«Ամենասպասված ու հեքիաթային տոնի` Ամանորի շունչը այգում անսպառ էր: Երեխաները մի քանի ժամ իրենց զգացին սիրելի մուլտֆիլմերի ու հեքիաթների մի մասը:

Խաղասրահներ, ատրակցիոններ, երգ ու պար, հյուրասիրություն. երեխաների օրը դարձել է իրական տոն:

Միջոցառմանը մասնակցում են 8 մարզի բոլոր սահմանամերձ բնակավայրերի 7-րդ դասարանի երեխաները:

Տոնական օրը երեխաների համար կազմակերպվել է ՀՀ վարչապետի ֆոնդի միջոցներով»,- ասված է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական կայքում:

GEV_1097-Large.jpeg (80 KB)

GEV_1241-Large.jpeg (95 KB)