Նախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջուկային զինաթափման շուրջ: Հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք արդեն նախատեսված հանդիպում ունենք նախագահ Սի Ծինփինի հետ: Բացի այդ, նախատեսված է հանդիպում միջուկային զինաթափման շուրջ: Որքանով ես եմ հասկանում, շատ կարևոր, թերևս ամենակարևորը: Մենք խոսում ենք տարբեր երկրների ապամիջուկայնացման մասին», - ասել է նա լրագրողներին Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաբազայում Տեխաս նահանգից վերադառնալիս:



