Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական կտա

Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական կտա այն բանից հետո, երբ ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցությունը դուրս եկավ իշխող կոալիցիայից, հայտարարել է վարչապետ Դիկ Շոֆը։

«Նախարարական հանդիպման ժամանակ մենք եկանք այն եզրակացության, որ «Ազատություն» կուսակցության հեռանալու հետ մեկտեղ կոալիցիան բավարար աջակցություն չունի խորհրդարանում», -ասԵԼ Է նա կառավարության նիստից հետո իր ելույթում։

Վարչապետը հավելել է, որ անմիջապես կդիմի Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին՝ «Ազատության կուսակցության» նախարարների հրաժարականի խնդրանքով: Կառավարության մնացած անդամները նույնպես լքում են իրենց պաշտոնները: Հրաժարականի դիմումի պատճենը կուղարկվի խորհրդարան:

Շոֆը շեշտեԼ է, որ վերջին ամիսներին կաբինետը «ծանր աշխատանք է կատարել» կոալիցիոն համաձայնագրում նշված նպատակներն իրականացնելու համար, սակայն իշխող կուսակցություններից մեկի կողմից «աշխատանքը շարունակելու կամքի բացակայության» պատճառով կառավարության գործունեությունը դարձել է անհնար։