Նիդեռլանդների կառավարությունը հայտնվել է լուծ...

Հոլանդիայի աջ պոպուլիստական ​​Հանուն ազատության կուսակցությունը (PVV) դուրս է գալիս իշխող կոալիցիայից, ինչը կարող է հանգեցնել կառավարության լուծարման և արտահերթ ընտրությունների անցկացման։ Այս մասին հաղորդում է նիդեռլանդական Der Telegraph պարբերականը։

PVV-ի հիմնադիր և առաջնորդ Գերտ Վիլդերսն իշխող կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարել է X սոցիալական հարթակում։ Բացի այդ, կառավարությունը կլքեն նրա կուսակցության անդամները՝ հինգ նախարարներ և չորս պետքարտուղարներ։

PVV-ի դուրս գալու պատճառն այն է, որ կոալիցիոն դաշնակիցները հրաժարվել են աջակցել միգրացիոն օրենքների խստացման ծրագրերին։ Reuters-ը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ Վիլդերսը պահանջել էր աջակցել 10 կետից բաղկացած իր ծրագրին, որը ներառում էր ապաստան հայցողների համար սահմանների փակումը, ընտանիքի վերամիավորման ժամանակավոր դադարեցումը և Նիդեռլանդներից ապաստան խնդրածների վերադարձը Սիրիա:

Վիլդերսն անձամբ կառավարության կազմում չէ ո՛չ որպես ղեկավար, ո՛չ որպես նախարար։ 2024 թվականին նրան հաջողվել էր կոալիցիա կազմել երեք այլ պահպանողական կուսակցությունների հետ այն բանից հետո, երբ նա բավականաչափ աջակցություն չէր ստացել վարչապետ ընտրվելու համար։ Նիդեռլանդների վարչապետն է Դիք Սխոֆը: