Նիդեռլանդների կառավարությունը երկրի էներգետիկ ընկերություններին հրահանգ է տվել ռուսական գազի դիմաց ռուբլով չվճարել՝ Եվրամիության պատժամիջոցներին համապատասխան։ Այս մասին CNN-ին հայտնել է էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր տեն Բրյուգենկատեն։
Նրա խոսքով՝ Նիդեռլանդների կառավարությունը ավելի վաղ հստակ հասկացրել էր, որ ռուբլով վճարումները կխախտեն պատժամիջոցները, եւ ռուբլով վճարումներ կատարելու Ռուսաստանի անդադար կոչերից հետ կրկնել էր իր ցուցումներն ընկերություններին:
Ավելի վաղ գազ մատակարարող Eneco հոլանդական ընկերության ներկայացուցիչը, որն իր գազի 15 տոկոսը ռուսական գազային հսկա «Գազպրոմ»-ի գերմանական դուստր ձեռնարկությունից՝ Wingas GmbH-ից է գնում, ասել էր, որ երկարաժամկետ պայմանագիր ունի եվրոյով եւ չի կարող «պատկերացնել», որ կհամաձայնի փոխել պայմանագրի պայմանները։



