Լրահոս
-
Ադրբեջանի կողմից ուժի հետագա կիրառումը կանխելը հրամայական է. Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի ԱԳ նախարարին
Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթ...
-
ԱԽ քարտուղարը հանդիպել է Իրանի նախագահին
Թեհրան աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, Facebook-ում գրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծել, որ սահման...
-
Մեղրիում հոկտեմբերի 2-11-ը ռուսական զորամասը մարտական հրաձգություն կիրականացնի
Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 2-ից 11-ը ռուսական զորամասը իրականացնելու է մարտական հրաձգություն: Համայնքապետարանը խնդրում է ձայներ լսելիս խուճապ չառաջացնել։
-
Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով
Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում, ըստ ադրբեջանական Azertac պետական գործակալության՝ երեկ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթրբե...
-
Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ
Արտաքին առևտրի ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ, քանի որ թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վ...
-
Իտալիան 4 միլիոն եվրո է տրամադրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժած տասնյակ հազարավոր մարդկանց աջակցելու համար
Իտալիայի իշխանությունները 4 միլիոն եվրո են հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իտալիայի գրասենյակին, որպեսզի այդ միջոցներն ուղղվեն Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին բախված հայ բնակչությանը։ Այս մասին հաղորդում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության տարածած մամուլի հաղո...
-
Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին. MediaHub
Ադրբեջանցիները Հակարի կամրջի մոտ ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին: Այդ մասին հայտնում է Կոռնիձորից աշխատողMediaHub-ի թղթակիցը: Նշենք, որ Մելքումյանը ԱՀ նախագահի 2021թ.-ի փետրվարի 22-ի հրամանագրով նշանակվել էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգությա...
-
Տո ազգակործանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք, տո հողատուն էլ եք. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
Պարոն Մինասյան, լո՞ւրջ եք ասում, ինչ որ ասում եք։ Ազգակործա՞ն։ Ո՞ւմ եք ազգակործան ասում։ Էդ ազգակործանը, որ ասում եք, Ձեր երեսի անկյունը, խնդրում եմ, ճիշտ ուղղությամբ տարեք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ արձագ...
-
Սերունդները կանիծեն և կանարգեն նույնիսկ մեր շիրիմները, եթե Արցախը հետ չվերադարձնենք․ Վարդան Ոսկանյան
Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը. մինչև վերջին հնարավորությունը մեն-մենակ կռվեց մեր հայրենիքի այդ հատվածի համար, իսկ հետո մեկ մարդու պես թողեց իր պապերի տունն ու հողը՝ հրաժարվելով ապրել Բաքվի ցեղասպան վարչախմբի լծի տակ՝ իր անասելի ողբերգությամբ բոլո...
-
Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում․ «Արմենպրես»
Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության:«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղ...

